Իսրայելը սիրիական ինքնաթիռ է կործանել. օդաչուն զոհվել է
Իսրայելը Գոլանի բարձունքների տարածքում կործանել է սիրիական «Սուխոյ» ինքնաթիռը, որն Իսրայելի զինված ուժերի փոխանցմամբ՝ ներխուժել էր երկրի օդային տարածք:
Ինչպես հայտնում է bbc.com-ը, «Սուխոյ»-ի ուղղությամբ արձակվել է երկու Patriot հրթիռ: Կործանիչի օդաչուն զոհվել է:
Մինչդեռ սիրիական SANA լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Իսրայելը թիրախավորել է սիրիական կործանիչներից մեկը, սակայն դրան հարվածելու մասին տեղեկություն չի հաղորդել:
Գործակալության փոխանցմամբ՝ օդանավը պատրաստվում էր հարձակվել Յարմուկի հովտում գտնվող զինված ահաբեկչական խմբավորումների վրա:
Աղբյուրը նկատում է, որ սա 2014թ. ի վեր առաջին դեպքն է, երբ Իսրայելը սիրիական՝ օդաչուով կառավարվող ինքնաթիռ է կործանում: