Հունաստանում հրդեհների զոհերի թիվը հասել է 60-ի
Բռնկումներ են գրանցվել Հունաստանի մայրաքաղաքի արևմուտքում և արևելքում՝ շուրջ 40 աստիճան տապի և ուժեղ քամիների պայմաններում։
Կրակը ոչնչացրել է ավելի քան հազար տուն: Իսպառ այրվել է Մատի գյուղը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ընդհատել է Բոսնիա և Հերցեգովինա կատարած այցն ու վերադարձել է հայրենիք: Նա օգնություն է խնդրել Եվրոպական միությունից: Ցիպրասի կարգադրությամբ Հունաստանի բանակը միացել է փրկարար գործողություններին:
Վարչապետը Աթենքի հարևան շրջանների հրշեջ և շտապ բուժօգնության ծառայություններին կարգադրել է անհապաղ ուղևորվել աղետի շրջան: Ցիպրասը հայտարարել է եռօրյա սուգ: