Սոցապնախարարությունում քննարկվել են «Արժանապատիվ աշխատանք» ծրագրին առնչվող հարցեր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համակարգող գրասենյակի Հայաստանում ազգային համակարգող Նունե Հովհանիսյանին։
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը,ԱՍՀ նախարարի տեղակալ Արման Ուդումյանի մասնակցությամբ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄԿ-ի կողմից իրականացվող «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի 2018-2022 թթ. համար նախատեսված փաստաթղթի բովանդակային հիմնական հարցերը։
Շահագրգիռ ու ներգրավված կառույցների համար ծրագիրն ավելի հասցեական ու արդյունավետ դարձնելու նպատակով նախարարությունն առաջարկել է փաստաթղթում որոշակի փոփոխություններ մտցնել։
Առաջիկայում նախատեսվող աշխատանքային քննարկման ընթացքում Նախարարության համապատասխան ստորաբաժանումները կներկայացնեն ծրագրում ակնկալվող փոփոխությունների մասին իրենց մոտեցումներն ու կոնկրետ առաջարկները։