Գատուզոն հաստատել է՝ Բոնուչին ցանկանում է հեռանալ «Միլանից»
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հաստատել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ թիմի ավագ Լեոնարդո Բոնուչին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը.
«Զրուցել եմ Լեոյի հետ: Պետք է ազնիվ լինել և երևույթներն իրենց անուններով կոչել: Մենք հանդիպել ենք, սակայն ես չեմ ներկայացնում ակումբի դիրքորոշումը, այնպես որ՝ նա դեռ պետք է զրուցի ղեկավարության հետ:
Քանի դեռ նա չի լքել մեր հանդերձարանը, ես ցանկանում եմ տեսնել վերջին շրջանի Բոնուչիին՝ պրոֆեսիոնալի, ով առաջ է մղում թիմին:
Որոշումը կայացնելու են նա և ղեկավարությանը, բայց ես հույս ունեմ՝ Լեոն կմնա մեզ հետ: Կարծում եմ՝ երբ ֆուտբոլիստը հեռանալու մտադրություն է արտահայտում, մարզիչը պետք է փորձի մտափոխել նրան»,- Գատուզոյի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Լեոնարդո Բոնուչին կարող է վերադառնալ «Յուվենտուս»: