Կարելիայի Հատիկոն․ Ռուսաստանում շունն արդեն երրորդ շաբաթը չի հեռանում մայրուղուց ու սպասում է տերերին
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Կարելիայի Հանրապետությունում բնակիչները նկատել են գերմանական հովվաշան, որն արդեն երրորդ շաբաթն ինչ-որ մեկի է սպասում, գրում է life.ru-ն։
Շունը գտնվում է Պետրոզավոդսկ-Լոսոսինոյե ավտոմայրուղու մոտ։ Շունը պարբերաբար վեր է կենում ու վազում դեպի կանգ առնող մեքենաները, սակայն չգտնելով իրեն ծանոթ մարդկանց՝ նորից իր տեղը գնում։ Շատ օգտատերեր ենթադրություն են հայտնել, որ կենդանին պարզապես սպասում է իր տիրոջը։ Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր չեն բացառում այն վարկածը, որ շան տերերը պարզապես լքել են նրան։
Իր տերերի հանդեպ նման հավատարմության համար շունն արդեն ստացել է «Հատիկո» անունը։
Բարեբախտաբար, տեղի բնակիչները կերակրում են շանը և ջրով լի տարաներ բերում նրա համար։