Մոուրինյուն պատրաստ է բաժանվել Մարսիալից, ՄՅՈւ-ի ղեկավարությունը դեմ է
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի ապագան անգլիական ակումբում մշուշոտ է:
«ESPN GB»-ի տեղեկություններով, մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինուն ֆրանսիացի ֆուտբոլիստին վաճառելու պատրաստակամություն է հայտնել, քանի որ իմաստ չի տեսնում թիմում պահել մի խաղացողի, ով ցանկություն չունի հանդես գալ ակումբում:
Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը կարծում է, որ մանկունիացիները չպետք է բաց թողնեն Մարսիալին:
Մոտ ժամանակներս Վուդվորդը հանդիպում կունենա Մոուրինյուի հետ և կքննարկի հարձակվողի ապագան:
Մարսիալի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Յուվենտուսը» և «Չելսին», սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում ֆուտբոլիստին վաճառել ԱՊԼ-ում իր մրցակիցներին: Որպես ֆրանսիացուն փոխարինող` Մոուրինյուն դիտարկում է Իվան Պերիշիչի («Ինտեր») և Վիլիանի («Չելսի») տարբերակները: