Թալանել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի տունը. հափշտակել են զարդեր՝ մի քանի միլիոն դրամ արժեքով. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով` հուլիսի 23-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է 37-ամյա Սերգեյ Մարաբյանին, ով աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր, գողոնն էլ կազմում է մի քանի միլիոն դրամ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։