Նախարար Արայիկ Հարությունյանը կայցելի Գորիսի պետական համալսարան՝ ստացած բաց և փակ նամակների հետքերով
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր ստացած բազմաթիվ բաց և փակ նամակների հետքերով գնում է Գորիսի պետական համալսարան առկա խնդիրները քննարկելու և լուծելու համար:
«Գորիսի պետական համալսարանի հարգելի դասախոսներ, հուլիսի 26-ին, ժամը 17:00-ին կլինեմ Գորիսի պետական համալսարանում՝ առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու համար: Քանի որ եղել են բաց և փակ նամակներ պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողներից, նրանց նույնպես հրավիրում եմ հանդիպման: Կհանդիպենք»,-գրել է նախարարը: