Ինդոնեզիայում երկդեմ երեխա է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ինդոնեզիայի Բաթամ քաղաքում երկու դեմք և երկու ուղեղ ունեցող երեխա է լույս աշխարհ եկել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երեխայի մայրը հղի է եղել երկվորյակներով, որոնցից մեկը ճիշտ չի զարգացել՝ միաձուլվելով մյուս պտղին:
Գիլան Անդիկա անունով փոքրիկ տղան այժմ երկու ամսական է: Թեև տղան ունի մեկ մարմին, երկու ձեռք, երկու ոտք ու մի պարանոց, այնուհանդերձ՝ նա համարվում է սիամական երկվորյակ: Պարբերականը նկատում է, որ սիամական երկվորյակները ծնվում են 250.000:1-ի հարաբերակցությամբ:
Բժիշկները փոքրիկի ծնողներին՝ Էրնիլասարիին ու Մուստաֆային բացատրել են, որ հղիության ժամանակ կնոջ ձվաբջիջն ամբողջովին չի կիսվել, դրա հետևանքով էլ երեխան այսպես է ծնվել:
Այժմ ծնողները ցանկանում են ամեն գնով փրկել երեխային, վիրահատել նրան, սակայն տեղի բժիշկների խոսքով՝ իրենք անզոր են:
Մասնագետների կարծիքով՝ նույնիսկ հաջող վիրահատվելու դեպքում, երեխան երկար կյանք չի ունենա, քանի որ նրա մոտ առկա են բազմաթիվ լուրջ առողջական խնդիրներ: