Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի ATP-ի` Տորոնտոյում կայանալիք մրցաշարին
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է մնացել Կանադայի Բաց առաջնությունից` Ռոջերսի Գավաթ մրցաշարից.
«Շատ հիասթափված եմ, որ այս ամառ չեմ մասնակցելու Ռոջերսի Գավաթին:
Միշտ մեծ բավականություն եմ ստացել կանադացի երկրպագուների առաջ խաղալով, բայց ծրագրավորումը միշտ եղել է սպորտում իմ երկարակեցության գրավականը, այդ իսկ պատճառով մեծ ափսոսանքով որոշել եմ այս տարի չմասնակցել Տորոնտոյի մրցաշարին»,- Ֆեդերերի խոսքերն է փոխանցում պրոֆեսիոնալ թենիսիստների Ասոցիացիայի պաշտոնական կայքը (ATP):
Նշենք` Ֆեդերերը մտադիր է մասնակցել ATP-ի` Ցինցինատիում (ԱՄՆ) կայանալիք մրցաշարին:
Տորոնտոյի մրցաշարը, որն անցկացվելու է նաև Մոնրեալում, կկայանա օգոստոսի 6-ից 12-ը:
ATP-ն հուլիսի 23-ին հրապարակել է թենիսիստների վարկանիշային աղյուսակը, որի համաձայն Ֆեդերերը գտնվում է երկրորդ հորիզոնականում: