Վենեսուելայում գնաճը կարող է հասնել միլիոն տոկոսի. ԱՄՀ
Վենեսուելայում գնաճն այս տարվա վերջին կարող է հասնել միլիոն տոկոսի, ինչը կլինի ժամանակակից պատմության մեջ վատթարագույն տնտեսական ճգնաժամը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներին հղումով:
Ինչպես նշում է գործակալությունը, հարավամերիկյան պետությունում սպառողական գներն աճել են 46.300 տոկոսով: Հատկանշական է, որ նման գներ է ներկայացնում երկրի ընդդիմությունը, քանի որ կենտրոնական բանկը դադարել է ֆինանսական հաշվետվություններ հրապարակել:
Հիշեցնենք, որ երկրում տնտեսական ճգնաժամ է սկսվել 2014 թվականին նավթի գների անկման պատճառով: Այդ ֆոնին երկրում զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, խանութներում ապրանքների սուր պակաս է զգացվում: