Արտասովոր խիտ մազերով նորածինն Instagram-ում մոտ 40.000 հետևորդ ունի (լուսանկարներ)
Վեց ամսական Չանկոն, որը Ճապոնիայի բնակչուհի է, իր յուրահատուկ սանրվածքի շնորհիվ գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունն ու այժմ Instagram-ում մոտ 40.000 հետևորդ ունի:
Հետաքրքրական է, որ Չանկոյի ամեն մի լուսանկարը միջինը 10.000 հավանում է ունենում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, փոքրիկի մայրը պատմել է, որ երեխան ի ծնե այսպիսի խիտ վարսեր ունի:
Մասնագետները չեն բացառել, որ ժամանակի ընթացքում փոքրիկի խիտ մազերը կթափվեն ու այլևս համընդհանուր ուշադրության կենտրոնում չեն լինի:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով առաջարկում ենք ծանոթանալ սոցկայքի փոքրիկ աստղին.