Վտանգված եզակի մշակութային կառույց՝ Երերույքի տաճար
Երերույքի տաճարը՝ մասնագետների գնահատմամբ, վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է: Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որ իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության հիմքերը: Այն հսկա բազիլիկ է՝ կառուցված աստիճանաձեւ հիմքի վրա: Տաճարը գտնվում է մի մեծ համալիրի կազմում, որտեղ բազմաթիվ բաղկացուցիչ կառույցներ կան: