Մասիսի քաղաքապետի եղբորը մեղադրանք է առաջադրվել, իսկ «Վովայի Արշակը» զենքերի հավաքածուի լիզենցիա ունի. մանրամասնում է փաստաբանը
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի` Արշակ Հակոբյանի (հայտնի է Վովայի Արշակ մականունով) բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված զենքն օրինական է: Այս մասին հայտնում է Տիգրան Աթանեսյանն, ով Արշակ Հակոբյանի եղբոր` Սարգիս Հակոբյանի, վերջինիս ընկերների, ինչպես նաև Արշակ Հակոբյանի փեսայի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի ու վերջինիս ընկերների փաստաբանն է: