Ալեքսիս Օհանյանը նոր լուսանկար է հրապարակել կնոջ և դստեր հետ
Reddit սոցկայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, որում ամերիկահայ գործարարը պատկերված է կնոջ՝ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և իրենց դստեր՝ Օլիմպիայի հետ:
«Կրկին կենդանաբանական այգի ենք այցելել, որտեղ առաջին անգամ հանդիպել էինք: Արդեն երրորդ անգամ ենք այցելում և դեմ չենք»,- լուսանկարին կից գրառել է Օհանյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Ալեքսիսն ընտանյոք հանդերձ ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի պսակադրությանը:
Ավելի վաղ նա ներկայացրել էր իր նոր բիզնես նախագծի Initialized.com կայքի դիզայնը, որի ֆոնը հայոց դրոշի գույներն էր հիշեցնում: