«Ռոման» պայմանագիր է կնքել խորվաթ ֆուտբոլիստի հետ
«Ռոմայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել Զագրեբի «Դինամոյի» երիտասարդ ֆուտբոլիստ Անտե Չորիչի հետ:
21-ամյա խաղացողի տեղափոխության արժեքը կազմել է 6 մլմ եվրո: Եթե հռոմեացիները խաղացողին վաճառեն մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, ապա խորվաթական ակումբը պետք է ստանա այդ տեղափոխության 10%-ը կամ 2 մլն եվրո`կախված նրանից, թե ինչքան կլինի տրանսֆերի արժեքը:
Անտեի անձնական պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:
Խորվաթայի այս առաջնության 21 խաղում ֆուտբոլիստը խփել է 3 գոլ:
«Պայմանագիր կնքելով Չորիչի հետ` մենք գնել ենք եվրոպական ֆուտբոլի ծագող աստղերից մեկին: Հույս ունեմ, որ մարզչական թիմի հետ աշխատելուց հետո նա կկատարելագործվի և մենք կվայելենք նրա որակայլ խաղը»,- ասել է «գայլերի» սպորտային տնօրեն Մոնչին: