Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Եթե Կառավարությունը պատրաստվում է որպես ծրագիր ԱԺ բերել դատարկ թուղթ, ապա այս պահին արտահերթ ընտրությունների միակ տարբերակը սա է. Է. Շարմազանով 

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է արտահերթ ընտրությունների հնարավորությանը: Այս պահին, ըստ նրա, միակ հնարավորությունն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ԱԺ «դատարկ թուղթ» բերի:

-Պարո՛ն Շարմազանով, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ անկախ ՀՀԿ-ի կամքից խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու: Սրա հետ կապված ինչ-որ լրացուցիչ բան ունե՞ք ասելու:

-Արտահերթ ընտրությունների էպոպեան շատ է քննարկվում և շահարկվում: Անկախ Ավինյանի, Փաշինյանի, Շարմազանովի, Մինասյանի, Պետրոսյանի և Պողոսյանի կամքերից՝ կա Սահմանադրություն, և Հայաստանի Հանրապետությունը, ով ցանկանա, չցանկանա, ժողովրդավարական հանրապետություն է, որտեղ պետք է գործի բացառապես սահմանադրական նորմն ու օրենքը: Սահմանադրությունը տալիս է որոշակի հնարավորություններ արտահերթ ընտրությունների համար: Այս պահին նույն Ավինյանի ներկայացրած կառավարությունը չի պատրաստվում որպես կառավարության ծրագիր դատարկ թուղթ բերել և չի պատրաստվում այս պահին գնալ արտահերթ ընտրությունների: Ինչու եմ ասում, որովհետև այս պահին արտահերթ ընտրությունների գնալու միակ տարբերակը կառավարության ծրագրի տապալումն է, որից հետո, այո, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների:

Հիմա, եթե այդքան շատ են ուզում, թող դատարկ թուղթ բերեն կամ ասեն՝ մենք գնում ենք արտահերթ ընտրությունների: Հիմա նման օրակարգ չունենք: Նույն Փաշինյանի կառավարությունն այս պահին արտահերթ ընտրությունների օրակարգ չունի, որովհետև, բացատրում եմ ինչու, որովհետև ինչպես իրենք են ասել՝ հավակնոտ ծրագիր են բերելու: Սա մեկ: Երկրորդը՝ կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե ոչ, ինչպե՞ս կլինեն... քաղաքական իրադարձություններն այնպես են զարգանում ցանկացած երկրում և մասնավորապես Հայաստանում ոչ՛ Փաշինյանը, ո՛չ Ավինյանը, ո՛չ Շարմազանովը, ո՛չ էլ Արծվիկ Մինասյանը կամ Նաիրա Զոհրաբյանը չեն կարող կանխատեսել, թե 5 ամիս հետո ինչ կլինի։ Սա քաղաքական մասով:

Իրավական մասով. արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ որևէ մեկի կամքով լինի: Թեկուզ վարչապետի: Վարչապետը դիկտատոր չէ, վարչապետը գործադրի ղեկավարն է: Ազգային ժողովն էլ վարչապետի կամակատարը չէ, ոչ էլ որևէ մեկի կամակատարն է: Ազգային ժողովն առանձին ընտրված մարմին է, որը անկախ նրանից՝ Փաշինյանի դուրը կգա՞, թե չի գա, լեգիտիմ, լեգալ, ընտրությունների արդյունքում ձևավորված, ընտրված, օրինական, օրենսդիր մարմին է, և 1 տարի առաջ բոլոր միջազգային կառույցներն ընդունել են, որ այդ ընտրությունները համապատասխանել են մեր ստանձնած պարտավորություններին, արդյունքները վիճարկման ենթակա չեն, և բոլոր դերակատարները, որոնք հայտնվել են Ազգային ժողովում, այդ թվում նաև՝ պարոն Փաշինյանի գլխավորած «Ելք» խմբակցությունը, ընդունել են ընտրությունների արդյունքներն ի գիտություն: Այսինքն՝ մենք խոսում ենք ցանկությունների կատեգորիայով, պոպուլիզմի կատեգորիայով…

-Ասում են՝ արդյունքներն արժանահավատ չեն, բացի այդ էլ քաղաքական իրավիճակ է փոխվել:

-Չհասկացա՝ քաղաքական իրավիճակի փոփոխությունն իրավական կատեգորիա չէ: Քաղաքական իրավիճակը յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ Հայաստանում, կարող է 5 ամիսը մեկ փոխվել: Հարց եմ տալիս Ավինյանին և Փաշինյանին՝ այդ դեպքում ընտրություններն ինչի՞ են պետք: Այլապես ամեն օր կամ 5 ամիսը մեկ ով Հանրապետության հրապարակում շատ ժողովուրդ կհավաքի, կարող է նման բան պահանջել: Ինչ է՝ Փաշինյանը բացառո՞ւմ է, որ վաղը, մյուս օրը՝ մեկ տարի հետո, 4 ամիս հետո ինչ-որ մեկը կարող է իրենից շատ մարդ հավաքել։ Կարող է նոր Փաշինյան է ծնվում, որը 1 տարի հետո շատ մարդ է հավաքում, ասում է՝ հիմա էլ քաղաքական իրավիճակը փոխվել է, բերեք նոր ընտրություններ անենք: Ի՞նչ եք առաջարկում՝ ընտրությունների ողջ ցիկլը վերացնե՞նք և Հայաստանը վերածենք «Նովգորոդի վեչեի՞»՝ ով շատ մարդ հավաքի, նա բա՞ն պահանջի:

Ես չեմ մերժում նոր արտահերթ ընտրությունների անցկացումը, ոչ էլ չանցկացումը: Ես քաղաքական գործիչ եմ, որը, առհասարակ, առաջնորդվում է քաղաքական տրամաբանությամբ: Կատեգորիկ խոսքը քաղաքական խոսք չէ, քաղաքականությունը կատեգորիկ խոսք չի ընդունում: Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է ու փոխզիջումների: Հիմա՝ այս փուլում, կրկնում եմ, արտահերթ ընտրությունների հնարավորությունը մեկն է՝ կառավարության ծրագրի տապալումը: Եթե սրան չեն գնում, հետևաբար այս պահին արտահերթ ընտրությունների վերաբերյալ բոլոր խոսակցությունները ժամանակավրեպ են: Եվ 5 ամիս հետ ինչ կլինի, 6 ամիս հետո... կներեք՝ Շարմազանովը Փաշինյանի կամակատար չէ: Եվ եթե իրենք մտածում են, որ կարող է ինչ-որ մեկին ճնշել, ես չգիտեմ՝ ով է ճնշվում, ով ոչ, բայց գիտեմ մեկ բան, որ այս 1 ամսվա ընթացքում ես և այլ պատգամավորներ ապացուցել ենք, որ չնայած անբարոյական և անմարդկային շատ ճնշումների, մենք այդ ճնշումներից չենք ճնշվել:

Եվ այս փաստարկը՝ ժողովուրդը որոշողն է, չեմ կարծում, որ սրա համար բավարար փաստարկ է: Ժողովրդի մի մասն էլ մենք ենք՝ անկախ նրանից՝ դա ինչ-որ մարդկանց դո՞ւր է գալիս, թե ոչ: Այնպես որ, սրա համար իրավական լուծում պետք է լինի, իսկ այս պահին իրավական լուծումը սա է: Իսկ 5 ամիս հետո ի՞նչ կլինի՝ չեմ կարող ասել, կարող է 5 ամիս հետո ՀՀԿ-ն նախաձեռնի արտահերթ ընտրություններ, կարող է «Ծառուկյան» դաշինքը նախաձեռնի, «Դաշնակցությունը»: Մեկ ամիս առաջ ո՞վ կմտածեր, որ սենց է լինելու: Բայց կրկնում եմ՝ ԱԺ քաղաքական ուժերը ԱԺ «Ելք» խմբակցության նախկին ղեկավարի քաղաքական ամբիցիաների գերին չեն: Իմ ելույթում ասել եմ՝ մենք կառավարության գործընկերն ենք, բայց ոչ կցորդը: Բոլոր այդ դրական փոփոխություններին, որ կբերեն, չենք խոչընդոտելու: Այնպես որ, այս պահին ընտրությունների համար կա 1 հնարավորություն, պարո՛ն Փաշինյան, քո կառավարության տապալումը:
 
-Իսկ այդ նուրբ հանգամանքից ելնելով՝ փաստորեն կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն կաշկանդված է լինելու՝ հաշվի առնելով, որ եթե ծրագիրը տապալվի, ապա կլինեն արտահերթ ընտրություններ:
 
-Երբ կլինի կառավարության ծրագիրը, մի քանի օրից կներկայացվի ԱԺ, երբ կքննարկենք, երբ խմբակցությունը կիրականացնի ներֆրակցիոն քննարկումներ, մենք կքննարկենք և կորոշենք՝ ինչպես ենք քվեարկում, կարող ենք քվեարկել ազատ, կարող ենք քվեարկել կողմ, կարող ենք քվեարկել դեմ: Մեր կուսակցությունում կա ներքին ժողովրդավարություն...
 
-Իսկ հնարավո՞ր է, որ վարչապետի քվեարկության նման անեք, այսինքն՝ դեմ եք, բայց չեք խոչընդոտի, որ Հայաստանն ունենա կառավարության ծրագիր:
 
-Մենք արհեստական չենք խոչընդոտելու, մեր կողմ կամ դեմ քվեարկությունը չի լինելու անձնավորված։ Փաշինյանին սիրո՞ւմ եմ, թե չեմ սիրում, դուրս գալի՞ս են իր «լայվերը», թե ոչ, մենք քվեարկելու ենք բացառապես բովանդակությանը:
 
- Հանրապետականի ընդդիմություն դառնալուց մեկ ամիս է անցել։ Այս ընթացքում Դուք լրիվ մտա՞ք այդ դերի մեջ, ընդդիմադրի մաշկի տակ: Իսկ երբ մտաք, չտեսա՞ք, որ նախկին ընդդիմությունները, երբ նախկին իշխող մեծամասնությանը ասում էին, որ չեն հասկանում՝ ինչ է զգում ընդդիմությունը, ճիշտ էին ասում:

-Ես այս 1 ամսվա մեջ միայն մեկ բան եմ հասկացել, որ ներկա իշխանությունը հասկացել է, որ շատ բաներ մենք էինք ճիշտ ասում՝ Եվրասիականից սկսած, ՀԱՊԿ-ով ու Ռուսաստանի հետ հարաբերություններով վերջացած: Եվ շատ ու շատ այլ բաներ՝ մինչև կենսաթոշակային բարեփոխումներ: Եվ մենք հիմա Փաշինյանի կառավարությունից սպասում ենք թռիչքային զարգացում, ինչի մասին ինքը խոսել է: Եվ ինչպես մեզ են հիշեցնում շատ-շատ խոստումներ, մեր հիշողությունն էլ շատ լավն է: Եվ Հանրապետական կուսակցությունն էլ ոչ մի բանով կաշկանդված չէ:


Ria.city
Загрузка...

Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net