Ազգի միաբանությունը զորությունն է ազգի. Գարեգին Բ-ն՝ երկրում տեղի ունեցած փոփոխությունների մասին
Ազգի միաբանությունը զորությունն է ազգի. Սարդարապատում Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը Tert.am-ի հետ հակիրճ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում երկրում տեղի ունեցած փոփոխությունները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, թե այսօր պետք է խոսել ձեռքբերումների մասին:
«Հաղթանակի տոն է, և մաղթենք մեր ժողովրդին, որ իրականացնի բոլոր այն իղձերը, բոլոր այն երազները, որոնք որ դարերով փայփայած ունի իր հոգում՝ կերտելու հզոր, լուսավոր հայրենիք և մեր ժողովրդի բարվոք կյանքը ապահովող հայրենիք»,-ասաց նա:
Վեհափառը բավական երկար ճանապարհ քայլեց ժողովրդի միջով՝ շատերին տալով իր օրհնանքը և լուսանկարվելով նրանց հետ: