Թուրքական կայքի խմբագիրը ձերբակալվել է՝ երկրում ստեղծված իրավիճակը բռնապետություն անվանող հոդվածի համար
Թուրքական Sendika.Org կայքի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանը ձերբակալվել է` «Մենք կարող ենք դադարեցնել բռնապետությունը» հոդվածի հրապարակման համար։
Դեմիրհանն այս մասին հայտնել է Twitter-ի իր էջի միջոցով՝ նշելով, որ հենց այդ պահին իրեն ձերբակալում են խմբագրության գրասենյակում։
«Մեր հոդվածը համարվել է «ահաբեկչամետ քարոզչություն»։ Ձերբակալվում եմ», - գրել է կայքի խմբագիրը։
Հայտնի է, որ հոդվածում նշվել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստեղծած բռնապետությունը կանգնեցնելու համար ժողովուրդը պետք է ինքնակազմակերպված ուժի վերածվի հենց այդ բռնապետության դեմ։