Աշխարհի ամենահարուստ մարդու կարծիքով՝ մարդկությունը պետք է Լուսին տեղափոխվի
Հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդ ճանաչված Ջեֆ Բեզոսը կարծիք է հայտնել, որ Լուսնի վրա հիմնվելն ու այն գաղութացնելն անհրաժեշտություն է մարդկային ցեղի հետագա գոյության համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Amazon ընկերության գլխավոր գործադիր տնօրենն ասել է, որ այս անգամ մարդիկ պետք է վերադառնան Լուսին ու մնան այնտեղ:
Միլիարդատերն իր տեսակետը հնչեցրել է Լոս Անջելեսում կայացած թեմատիկ համաժողովի շրջանակում՝ հավելելով, որ ինքը պատրաստ է մարդկության համար ուղի հարթել դեպի Երկրի բնական արբանյակը:
«Լուսնի գաղութացումը ոչ թե ընտրության հարց է, այլ անհրաժեշտություն: Եթե մարդիկ չտարածվեն տիեզերքում, ապա Երկրի բնակչությունը շրջակա միջավայրի և այլ գործոնների հետևանքով չի գոյատևի»,-ընդգծել է Բեզոսը: