«Բանանց-2»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
Արամ Հակոբյանը նշանակվել է «Բանանց-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Բանանց-2»-ում Արամ Հակոբյանի օգնականներ են Վալերի Ալեքսանյանը և դարպասապահների մարզիչ Վահան Շմավոնյանը:
Այս պաշտոնում Արամ Հակոբյանը փոխարինել է Արա Նիգոյանին:
Անցյալում ճանաչված ֆուտբոլիստ, «Բանանցի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու 38-ամյա Արամ Հակոբանը վերջին տարիներին աշխատում էր «Բանանցի» ակադեմիայում՝ մարզելով տարբեր տարիքային թիմերում, իսկ նախորդ մրցաշրջանից ընդգրկված է «Բանանցի» գլխավոր թիմի մարզչական շտաբում: