Սիրիայի հարավային սահմանին պետք է լինեն միայն Սիրիայի կառավարական ուժերը. Լավրով
Սիրիայի հարավային սահմանին պետք է լինեն միայն երկրի կառավարական ուժերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոզամբիկից գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հիշեցրել է, որ ի սկզբանե Սիրիայի հարավ-արևմուտքում անվտանգության գոտու ստեղծման մասին պայմանավորվածությունը ենթադրում էր Սիրիայի այդ հատվածից օտարերկրյա ուժերի հեռացում:
«Իհարկե, օտարերկրյա բոլոր ուժերի հեռացումը պետք է իրականացվի փոխադարձ կարգով։ Այս ամբողջ աշխատանքի արդյունքը պետք է դառնա իրավիճակը, երբ Իսրայելի հետ սահմանին սիրիական կողմից կլինեն միայն Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչները»,- հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով Իսրայելի հետ Սիրիայի սահմանին այլ ուժերի տեղակայման մասին հարցին: