Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչները 1-ական մլն դոլար կստանան ԱԱ-2018-ում հաղթելու դեպքում
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները կլորիկ պարգևավճարներ կստանան, եթե հաղթեն Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում:
Ինչպես հայտնում է «Folha de S.Paulo»-ն, հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները մեկական միլիոն դոլար կստանան մունդիալում հաջողության հասնելու դեպքում:
Պատվիրակության մյուս անդամներն ավելի քիչ գումար կստանան:
Աշխարհի 2014 թվականի տնային առաջնությունում հաղթանակի համար Բրազիլական ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) թիմին 35 մլն դոլար պարգևավճար էր խոստացել, սակայն բրազիլացիներն այնտեղ չորրորդ տեղը զբաղեցրին:
Մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, որի գլխավորությամբ բրազիլացիները դարձել են աշխարհի 2002 թվականի չեմպիոն, մրցաշարում հաղթանակի համար 100 հազար դոլար էր ստացել: