Վրաստանն ունի ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ ամեն բան. Ստոլտենբերգ
Վրաստանն ունի ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ ամեն բան: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Վարշավայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուրբաթ սկսված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանն ավարտում է աշխատանքն այսօր:
«Վրաստանն արդեն ունի անհրաժեշտ ամեն բան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար: Մենք դեռ չենք հստակեցրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բոլոր բաղադրիչները (գագաթնաժողովն անցկացվելու է մի քանի շաբաթից Բրյուսելում-tert.am), բայց ես վստահ եմ, որ դաշնակիցները ժամանակ կգտնեն ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին Վրաստանի գործողությունները ճանաչելու համար»,- ասել է Ստոլտենբերգը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ հուսով է՝ երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին մինչ 2021 թվականը: