Համացանցում տեսանյութ է հայտնվել՝ ինչպես է ԱՄՆ-ում օդանավակայանի աշխատակիցը կոպտորեն ցած նետում ուղևորների բեռները (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է Հոնոլուլուի օդանավակայանի աշխատակիցը կոպտորեն սահանքով դեպի ցած նետում ուղևորների բեռները, գրում է The Daily Mail-ը:
Աշխատակցին տեսանկարահանել է ճանապարհորդներից մեկը, որն այդ պահին գտնվել է տերմինալի շենքում և հետևել նրա աշխատանքին:
Ճամպրուկները սահանքի վրա տեղավորելու փոխարեն, որպեսզի դրանք հանգիստ սահեն ցած, աշխատակիցը պարզապես նետել է դրանք, ինչի հետևանքով պայուսակները մեծ արագության տակ ընկել են գետնին:
«Իմ բոլոր կոտրված ճամպրուկների գաղտնիքը լուծված է»,- Twitter-ում գրել է տեսանյութը տեղադրած Վանեսա Մարշը:
Տեսանյութի՝ համացանցում տարածվելուց հետո օդանավակայանը հայտարարություն է տարածել:
«Մենք ցավում ենք... Այն, թե ինչպես է աշխատակիցը վարվում ճամպրուկների հետ, անընդունելի է, և մեր Գործողությունների կառավարման թիմը պարզում է իրավիճակը: Շնորհակալություն»,- ասված է օդանավակայանի հաղորդագրությունում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։