Le Point թերթի՝ Էրդողանի նկարով և «Բռնակալ» գրությամբ շապիկը բարկացրել է Ֆրանսիայի թուրքական համայնքին
Ֆրանսիական հեղինակավոր Le Point շաբաթաթերթի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերով և «Բռնակալ» գրությամբ շապիկը բարկացրել է տեղի թուրքական համայնքին։
Ինչպես գրում է թուրքական artigercek.com-ը, Ֆրանսիայի Ավինյոն քաղաքի բնակիչ թուրքերը պոկել են թերթի՝ այդ շապիկով կախված գովազդային պաստառները։
Մինչդեռ ավելի ուշ տեղի ժանդարմերիայի աշխատակիցները կրկին կախել են գովազդային պաստառը, դրա մոտ հսկողություն է սահմանվել։
Նշվում է, որ դրանից հետո քաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել ժանդարմների գործողությունների դեմ, սակայն պաստառը նորից իջեցնել այլևս չեն փորձել։