«Ալբերտո» փոթորիկը կարող է շուրջ 1 մլրդ դոլարի վնաս հասցնել ԱՄՆ-ին (տեսանյութ)
«Ալբերտո» փոթորկի՝ ԱՄՆ-ին հասցված վնասը կարող է հասնել 1 մլրդ դոլարի, այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Enki Research հետազոտական կենտրոնին։
Նշվում է, որ ԱՄՆ հարավային նահանգները փոթորկից կարող են կրել մոտ 400-500 մլն դոլարի անմիջական վնաս, բացի այդ՝ շուրջ 600 մլն դոլարի վնաս էլ երկիրը կարող է կրել զբոսաշրջիկների հոսքի նվազումից։
Ըստ ընկերության փորձագետների՝ առավել մեծ վտանգ ԱՄՆ-ի հարավի համար ներկայացնում են ջրհեղեղները։ Բացի այդ՝ առկա է ուժեղ քամուց ծառերի տապալման վտանգ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ «Ալբերտո» անունը ստացած արևադարձային փոթորիկը շարժվում է Կարիբյան ծովի հյուսիս-արևմտյան հատվածի ուղղությամբ։