NBA. Քլիվլենդ Կավալերսը դարձավ Արևելյան Կոնֆեդերացիայի չեմպիոն
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Քլիվլենդ Կավալերս»-«Բոստոն Սելթիքս» դիմակայությունում կայացել է վերջին՝ յոթերորդ խաղը:
«Քլիվլենդը» մրցակցի հարկի տակ հաղթել է 87-79 հաշվով և հռչակվել Արևելյան Կոնֆեդերացիայի չեմպիոն:
Արևմտյան Կոնֆեդերացիայի վերջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը ժամը 5-ին:
Այդ խաղում միմյանց հետ կմրցեն «Գոլդեն Սթեյտն» ու «Հյուսթոն Ռոկետսը»:
«Քլիվլենդ»-«Բոստոն» հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Լեբրոն Ջեյմսը, ով կարողացել է վաստակել 35 միավոր:
«Բոստոն Սելթիքս»-«Քլիվլենդ Կավալերս»- 79:87
Շարքի հաշիվը՝ 3:4