ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել Մբապեին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է ամռանը լքել ակումբը:
«The Times»-ը հայտնում է, որ ՊՍԺ-ին սպառնում է ՈւԵՖԱ-ի կողմից սանկցիաներ ֆինանասական fair play-ը խախտելու համար: Չի բավառվում, որ փարիզյան ակումբը կզրկվի ֆուտբոլիստ ձեռք բերելու իրավունքից և ստիպված կսահմանափակի ֆուտբոլիստների աշխատավարձերի չափը:
Հիշեցնենք, որ անցած ամռանը ՊՍԺ-ն ծախսեց մոտավորապես 400 մլն եվրո Մբապեի և Նեյմարի համար: Եթե ՈւԵՖԱ-ն որոշի պատժել ՊՍԺ-ին, փարիզյան ակումբը կվաճառի 19-ամյա Մբապեին: Նրանով արդեն հետաքրքրվում են «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»: