Լիվերպուլը մտադիր է ձեռք բերել Ռոմայի դարպասապահ Ալիսոնին
«Լիվերպուլի» ղեկավարությունը նորից կփորձի համաձայնության գալ «Ռոմայի» հետ` դարպասապահ Ալիսոն Բեկերի տրանսֆերի շուրջ, հայտնում է «Daily Mail»-ը:
«Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Լորիս Կարիուսի թույլ տված սխալներից հետո (1:3) «Լիվերպուլը» ցանկանում է փոխել հիմնական դարպասապահին:
Մերսիսայդցիների մարզչական շտաբը Ալիսոնին դիտարկում է որպես հիմնական թեկնածու:
Հիշեցնենք` 2018 թվականի հունվարին «Լիվերպուլը» հրաժարվել էր «Ռոմային» 68 մլն եվրո վճարել դարպասապահի համար: Հիմա Ալիսոնի տրանսֆերի համար անգլիական ակումբից կարող է 100 մլն եվրո պահանջվել:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»: