Փողոցները՝ վերածված հեղեղված գետերի. ԱՄՆ Մերիլենդ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել (լուսանկարներ, տեսանյութեր)
ԱՄՆ Մերիլենդ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել. տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներն այնքան ուժգին են, որ փլուզել են շենքերը, քշել-տարել տասնյակ մեքենաներ ու, առհասարակ, փողոցները վերածել գետերի, որոնցում ջրի մակարդակը հասել է մոտ 2 մ-ի:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը հեղեղումների հետ կապված հայտարարություն է տարածել:
«Սա ուղղակի աղետ է ու մարդկանց կյանքի համար վտանգ ներկայացնող դրություն»,-ասվում է ծառայության հաղորդագրությունում:
Դրանից հետո Մերիլենդի նահանգապետ Լարի Հոգանն արտակարգ դրություն է հայտարարել: Հոգանն ընդգծել է, որ նման ջրհեղեղ լինում է «հազար տարին մեկ անգամ»:
«Բայց մեզ մոտ այսպիսի ջրհեղեղ էր եղել նաև 2016թ.-ին»,- հավելել է նահանգապետը: