Իրանի նախագահը եկող շաբաթ կայցելի Չինաստան
Չինաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հունիսի 6-10-ը Պեկինը հյուրընկալելու է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որի շրջանակում Չինաստան են այցելելու նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները:
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ Իրանը իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնության եկավ երեք տարի առաջ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամնփը այս տարվա մայիսի 8-ին հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնությունից, ըստ որի իսլամական հանրապետությունը սահմանափակում էր իր միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների կրճատման դիմաց: