Նեյմար. Իմ` Ռեալ տեղափոխության մասին շշուկներն իսկական անհեթեթություն են
Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է իր` Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին շշուկները.
«Ռեա՞լը». Հիմա ես կենտրոնացած եմ Բրազիլիայի հավաքականի վրա: Երբեմն մարդիկ անհեթեթություններ են խոսում: Նույնիսկ չարժե դրանց պատասխանել»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում «Globo Esporte»-ն:
Հիշեցնենք` Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017 թվականի ամռանը 222 մլն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի հայրը դիմել է հայտնի գործակալ Պինի Զախավիին և խնդրել օգնել նրանց իրականացնել ֆուտբոլիստի` ՊՍԺ-ից տեղափոխությունը: Սակայն, փարիզյան թիմի ղեկավարությունը վստահ է, որ բրազիլացին չի հեռանա ակումբից: