«Իմ մոտ վախի չիպը հանած է». Մովսես Հակոբյանը՝ կոռուպցիոն բացահայտումների մասին (տեսանյութ)
Սա մեր հաղթանակների սկիզբն է, կարծում եմ, որ այսուհետ պարտադրված ենք միայն հաղթանակներ տոնել: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր ռազմական տեսուչ Մովեսես Հակոբյանը:
Խոսելով իր նոր պաշտոնի մասին՝ գլխավոր ռազմական տեսուչ, Հակոբյանը նշեց, որ ցանկացած պաշտոն, որը հնարավորություն է տալիս հայրենիքին ծառայել, մեծ պատիվ է:
Ինչ վերաբերում է ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը, ապա Մովսես Հակոբյանն ասաց. «Բանիմաց սպա է, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»:
Խոսելով կոռուպցիոն բացահայտումների մասին, լրագրողները հարցրին՝ մտավախություն չունե՞ք, որ դրանք հասնեն Զինված ուժեր: Ի պատասխան Հակոբյանն ասաց, որ չունի, որովհետև «մոտ վախի չիպը հանած է»: