Ավստրիայի կանցլերն առաջարկել է ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարը սկսել նրանց իսկ երկրներում
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրամիություն ապօրինի ներգաղթյալների հոսքի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է տապալել մաքսանենգ փոխադրողների աշխատանքը դեռ Աֆրիկայում: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Die Welt-ին:
Քաղաքական գործչի կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է Եվրամիության արտաքին սահմանների հսկողության գործակալությանը (Frontex) տալ լիազորություններ, որոնց օգնությամբ այն կկարողանա երրորդ երկրներում պայքարել անօրինական ներգաղթի դեմ՝ այդ երկրների իշխանությունների համաձայնությամբ:
«Այդ կերպ սահմանապահները կկարողանան վերջ դնել ներգաղթյալներին փոխադրողների կեղտոտ բիզնեսին և թույլ չտալ նավերին վտանգավոր ճանապարհ անցնել Միջերկրական ծովով»,- հայտարարել է Ավստրիայի կառավարության ղեկավարը:
Նա կարծում է, որ հարկավոր է ավելացնել ԵՄ սահմանապահ ծառայությունների աշխատակիցների թիվը մինչև 10 հազար, սակայն դա անհրաժեշտ է անել ոչ թե մինչև 2027 թվականը, ինչպես նախատեսված է, այլ հնարավորինս շուտ: