Ռոնալդուի ընկերուհին շնորհավորել է նրան Չեմպիոնների լիգայում հաղթանակի առթիվ
Ջորջինա Ռոդրիգեսը` «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, շնորհավորել է վերջինիս Չեմպիոնների լիգայի եզրափակչում տոնած հաղթանակի առթիվ:
Մադրիդյան թիմը, հիշեցնենք, Կիևում 3:1 հաշվով հաղթել է «Լիվերպուլին« և 3-րդ տարին անընդմեջ նվաճել ՉԼ-ի Գավաթը.
«Մեր չեմպիոն: Դու արժանի էիր սրան: Որքան երջանկացրիր մեզ բոլորիս:
Անհանգստանում էինք միասին, բայց հիմա տիտղոսը մերն է: Դու սրան հասել ես քո ինքնավստահության և ամենօրյա աշխատանքի շնորհիվ:
Քո էնտուզիազմն ու կիրքը դրդում են քեզ քրտնաջան աշխատել տանը` ծանր մարզումներից հետո: Դու օրինակ ես բոլորիս համար: Սիրում ենք քեզ»,- գրել է Ջորջինան «Instagram»-ի իր էջում և տեղադրել այս լուսանկարը: