Brent ապրանքանիշի նավթի արժեքը 2014-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է $70-ի շեմը՝ մեկ բարելի դիմաց
Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի գինը 2014 թվականի դեկտեմբերի 4-ի վեր առաջին անգամ գերազանցել է 70 դոլարը՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով աճուրդի տվյալները:
Երևանյան ժամանակով 21:17-ի դրությամբ՝ Brent ապրանքանիշի նավթային խառնուրդի մարտ ամսվա ֆյուչերսների արժեքն աճել է 0.81 տոկոսով՝ հասնելով 69.77 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Ավելի վաղ երեկոյան աճուրդի ժամանակ այն հասել է 70.03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեխասյան ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճուրդի ընթացքում ավելացել է 1.59 տոկոսով՝ հասնելով 64.58 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Ինչպես նշվում է շուկայի մասնակիցները շարունակում են շահարկել պաշարների նվազման մասին տվյալները: