Լոնդոնը մերժել է Ջուլիան Ասանժին դիվանագիտական կարգավիճակ շնորհելու Էկվադորի խնդրանքը
Մեծ Բրիտանիան մերժել է Էկվադորի իշխանություններին Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին դիվանագիտական կարգավիճակ շնորհելու խնդրանքը: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ մեջբերելով բրիտանական արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունը:
«Էկվադորի կառավարությունը վերջերս խնդրել է դիվանագիտական կարգավիճակ հատկացնել Ասանժին Մեծ Բրիտանիայում: Միացյալ Թագավորությունը չի հաստատել այդ պահանջը և Էկվադորի հետ չի բանակցում այդ հարցով:
Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը բնակվում է 2012 թվականից: Չնայած, որ Շվեդիայի դատախազությունում հրաժարվել են գործի քննությունից, որի շրջանակներում Ասանժին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության համար, բրիտանական ոստիկանությունը հաստատել է նրան ձերբակալելու պատրաստակամությունը դեսպանության տարածքից դուրս գալու դեպքում:
Ձերբակալության պարագայում նրան սպառնում է արտահանձնում ԱՄՆ: Վաշինգտոնում կարծում են, որ Ասանժը պետք է դատարանի առաջ կանգնի ԱՄՆ-ի հազարավոր գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ Ջուլիան Ասանժն Էկվադորի Հանրապետության քաղաքացիություն է ստացել: