Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ընդգծել են Աստանայում Սիրիայի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի հաղորդագրությունը:
«Կրկին մտքերի փոխանակում է տեղի ունեցել Սիրիայում տիրող իրավիճակին առնչվող տարբեր հարցերի շուրջ: Ընդգծվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջնորդությամբ Աստանայում մշակված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը, մասնավորապես՝ մարտական գործողությունների դադարի և դեէսկալացիոն գոտիների ստեղծման մասին», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: