Խաբի Ալոնսոն նշել է, թե ապագայում որ ակումբը կցանկանար գլխավորել
«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոստովանել է, որ երազում է օրերից մի օր գլխավորել «մերսիսայդցիներին»:
36-ամյա բասկն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան նախորդ տարի:
«Երազում եմ գլխավորել «Լիվերպուլը»: Այդ ակումբն իմ կյանքում շատ կարևոր դեր է խաղացել: Հիմա պետք է պատրաստվել և ցույց տալ սեփական ուժերը:
Տեսնենք, թե ապագայում կխաչվե՞ն մեր ճանապարհները, թե՞ ոչ»,- իսպանացու խոսքն է մեջբերում «Marca»-ն:
Հիշեցնենք, որ Ալոնսոն հանդես է եկել նաև «Ռեալ Սոսյեդադում», Մադրիդի «Ռեալում» և Մյունխենի «Բավարիայում»: