Քեյթ Մոսն ու Ջիջի Հադիդը նոր գովազդում են նկարահանվել (լուսանկարներ)
Լեգենդար 42-ամյա սուպերմոդել Քեյթ Մոսն իր երիտասարդ գործընկերուհու՝ 22-ամյա Ջիջի Հադիդի հետ միասին մասնակցել է Stuart Weitzman ապրանքանիշի գովազդային արշավի նկարահանումներին:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լուսանկարները հարապարակվել են Հադիդի Instagram-յան էջում:
Մոդելային դուետի ընտրությունը պատահական չի եղել: Գովազդային արշավի ստեղծողները որոշել են շեշտադրում անել այն հանգամանքի վրա, որ ապրանքանիշի արտադրանքը համապատասխանում է ցանկացած տարիքի կանանց:
Հրապարակված լուսանկարները «կադրից դուրս» շարքից են: Դրանք արված են սև-սպիտակ գույներով և ցուցադրում են կանանց տարբեր էմոցիաները: