Թաիլանդում շունը փրկել է կատուներին 5 մետրանոց պիթոնից (տեսանյութ)
Թաիլանդի Անգհթհոնգ պրովինցիայում շունը հետ է մղել հսկայական պիթոնին, որը սպառնացել է կատուներին: Այս մասին հայտնում է Coconuts-ը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:
Շան տիրուհու խոսքով՝ կենդանին հաչելով վազել է հետևի բակում գտնվող ծառի շուրջ: Պարզվել է, որ նրա ուշադրությունը գրավել է հինգ մետրանոց օձը, որը թաքնված է եղել ծառի ճյուղերի արանքում: Շան դնչի վրա թարմ վերքեր են հայտնաբերվել, որոնք կարող էին մնալ սողունի հետ պայքարից հետո:
Կինը պատմել է, որ ինքն ավելի քան 10 կատու է պահում տանը և ենթադրում է, որ օձը փորձել է ուտել կատուներին: