Հունաստանի ափերի մոտ կանգնեցվել է դեպի Լիբիա զենք տեղափոխող տանզանիական նավ, զենքերը բեռնվել են Թուրքիայում. Reuters
Հունաստանի Կրետե կղզու ափերի մոտ հույն իրավապահները կանգնեցրել են Տանզիանիայի դրոշի տակ դեպի Լիբիա ուղևորվող նավ են կանգնեցրել, որի մեջ հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր և զինամթերք:
Հայտնի է դարձել, որ դրանք նավ են բեռնվել Թուրքիայի Մերսին և Իսկանդերուն քաղաքների նավահանգիստներում, գրում է բրիտանական Reuters գործակալությունը:
Նշենք, որ ՄԱԿ-ն ու Եվրամիությունը 2011 թվականին արգելք էր սահմանել ներքին պատերազմի մեջ գտնվող Լիբիային զենքի ու զինամթերքի վաճառքի վերաբերյալ:
Գործի վերաբերյալ ձերբակալվել են նավի անձնակազմի 4 անդամ, որոնցից մեկը Ուկրաինայի, երկուսը Հնդկաստանի և մեկը Ալաբնիայի քաղաքացիներ են:
Հույն իրավապահները հայտնել են, որ նավի տերն անձնակազմին հրահանգել է բեռը հասցնել Լիբիայի Միսրաթա նավահանգիստ: