Արտասահմանցիներին արգելել են երեխաներ որդեգրել Եթովպիայից
Եթովպիան արգելել է արտասահմանցիներին որդեգրել եթովպիացի երեխաներին՝ մտավախություն ունենալով, որ արտասահմանում նրանք կարող են տուժել նոր ծնողների կողմից վատ վերաբերմունքից:
Ինչպես ներկայացնում է BBC-ն, ԱՄՆ-ում որդեգրված արտասահմանցի երեխաների 20 տոկոսը հենց այդ երկրին է բաժին հասնում:
Նշվում է, որ Եթովպիայից երեխաներին որդեգրում են հայտնիները, ինչպես օրինակ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը:
2013-ին ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել Լարի և Քարի Ուիլյամսներին 13-ամյա դստեր կանխամտածված սպանության և նրա կրտսեր եղբորը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Երկու երեխային էլ ամերիկացի զույգը որդեգրել էր Եթովպիայից: