ՄԻՊ-ն ընդունել է դատապարտյալներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին աջակցողներին (տեսանյութ)
«Հայաստան» փրկության ճակատի անդամներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ` իրենց աջակցությունը հայտնելով ՊՊԾ գունդը զավթելու և ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ովքեր համապատասխանաբար հացադուլ են հայտարարել դեկտեմբերի 19-ից և 21-ից:
«ՄԻՊ-ը պետք է մինչև վերջ կատարի իր գործողությունները: Մարդը գնում է մահանալու, ու այն էլ իր պահանջը դրել է, ցանկանում է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Պահանջում ենք, որ ՄԻՊ-ն ամեն օր հսկողություն իրականացնի: Եթե ՄԻՊ-ը ևս ուզում է ապացուցի, որ ինքն էլ մի կույր աղիք, կցորդ մարմին է, Եվրոպային ցույց տալու համար, թե` տեսե՛ք, մենք էլ ունենք սրանից, եթե ուզում են այդ կարգավիճակում մնալ, ուրեմն չեն գործի: Մի հատ «տշողական» հայտարարություն կանեն: Մենք չպետք է գայինք, իրենք պետք է դռները ջարդեին, մենք էլ օգնեինք»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիային միացած ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:
Բողոքի ակցիա իրականացնողներին ընդունել էր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Ակցիայի մասնակիցներն էին փաստաբաններ Ալեք Ենիգոմշյանը, Թամարա Հովհաննիսյանը, ակտիվիստներ և այլք:
ՄԻ պաշտպանն ասաց, որ ՄԻՊ գրասենյակն աշխատում է իր լիազորությունների սահմաններում և գրասենյակն իրավասու չէ « Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել ցանկացող Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեղափոխել « Արմավիր» ՔԿՀ:
Նշենք, որ Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել 2017 թվականի դեկտեմբերի 19-ից և պահանջում է, որ իրեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: