Սաուդյան Արաբիան թույլատրել է 25 տարեկանից բարձր կանանց՝ առանց տղամարդկանց մուտքը երկիր
25 տարեկանից բարձր կանայք, որոնք ցանկանում են Սաուդյան Արաբիա մեկնել առանց տղամարդկանց ուղեկցության, կկարողանան զբոսաշրջային վիզաներ ստանալ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Khaleej Times-ին:
Հայտնի է, որ ավելի վաղ կանայք իրավունք չունեին մուտք գործել թագավորություն՝ առանց ընտանիքի տղամարդ անդամի: Ընդ որում՝ մինչև 25 տարեկան կանանց առաջվա պես չի թույլատրվում միայնակ այցելել երկիր:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ խոսքը միանգամյա մուտքի վիզայի մասին է՝ մինչև 30 օր վավերականության ժամկետով:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զբոսաշրջային վիզաների տրամադրման նոր կանոնները կհրապարակվեն այս տարվա առաջին եռամսյակում: