Միքայել Մելքումյան․ Գնաճի զսպման խորհրդարանական լծակները սպառված չեն
«Մենք հարգում ենք մեր գործընկեր քաղաքական ուժի որոշումները և պայքարի ձևը: Հարգանքով ենք վերաբերվում: Իրանք էդպես են գտնում՝ իրանց խնդիրն ա: Մենք գտնում ենք, որ մենք մեր աշխատանքի ոճը ունենք, անում ենք այն, ինչ որ անում ենք: Բայց որ ասեմ քննարկել ենք՝ չենք քննարկել: Էդ խնդիրը մեր մոտ չի քննարկվել: Բոլոր դեպքերում մենք գտնում ենք, որ պառլամենտում շատ անելիքներ կան», - հավելեց նա:
Մելքումյանի խոսքով, գնաճի ու դրա բացասական հետևանքների մասին ամենաշատը խոսել է հենց «Ծառուկյան» դաշինքը։ «Ծառուկյան» խմբակցությունում, սակայն, կարծում են, որ թանկացումների զսպման համար բազմաթիվ այլ միջոցներ կան:
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը դրանցից մեկը, օրինակ, կներկայացնի երկուշաբթի մեկնարկող քառօրյայում․ - «Պարոն Ծառուկյանը դեռևս 2009 թվականից ասել է, որ պետք է հարկերը իջեցնել, ճգնաժամի ժամանակ պետք է վարկային տոկոսադրույքները իջեցնել, ազատություններ տալ և այլն: Այսինքն, սա մեկ տարվա խնդիր չէ, առնվազն 7-8 տարվա խնդիր է: Բայց կոնկրետ քաղաքական գործունեության ոճի առումով, մենք դեռևս գտնում ենք, որ պետք է բոլոր միջոցները օգտագործել, այդ թվում օրենսդրականը՝ ավելի շատ, որովհետև մենք գտնվում ենք պառլամենտում: Պառլամենտում ես չեմ կարծում, թե մեր գործունեության ամբողջ տեսականին սպառված է: Օրինակ, մի միջոց էսօր քննարկվելու է տնտեսական հանձնաժողովի նիստում, 15-ին էլ մտնելու ա պլենառնի․ որ եկամտահարկը իջեցնենք»:
Թանկացումների դեմ փողոցային պայքար սկսող ընդդիմադիր «Ելք» դաշինքը, մինչդեռ, կարծում է, որ գնաճը հնարավոր կլինի զսպել հասարակության լայն շրջանակի աջակցության շնորհիվ։
Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը չի բացառում, որ ցույցերը լինեն շարունակական․ - «Ի վերջո փողոցը քաղաքական միջավայր է, և փողոցում կանգնած մարդը կարող է ազդել քաղաքականության վրա, կարող է ազդել Ազգային ժողովի վրա և Ազգային ժողովի որոշման վրա: Այս գիտակցումը շատ կարևոր է, և անընդհատ պետք է հիշել և անընդհատ պրակտիկայում կիրառել»: