ՆԱՍԱ-ն 360 աստիճան տեսանյութով ցույց է տվել Ծիր Կաթինի կենտրոնը (տեսանյութ)
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է 360 աստիճան համայնապատկերով տեսանյութ, որը հնարավորություն կտա երևակայական զբոսանք կատարել մեր գալակտիկայի՝ Ծիր Կաթինի կենտրոնով:
Հայտնի է, որ ուշագրավ տեսանյութը պատրաստելու համար օգտագործվել են հզոր տիեզերական հեռադիտակների միջոցով ստացված տվյալները:
Տեսանյութը հնարավորություն է տալիս դիտողին ինքնուրույն հետազոտել Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող ահռելի աստղերն ու սև խոռոչը:
Մասնագետների խոսքով՝ մարդիկ ֆիզիկապես ի վիճակի չեն հասնել Ծիր Կաթինի կենտրոնական հատված, ուստի՝ գիտնականները տիեզերքի տվյալ մասն ուսումնասիրում են հզոր հեռադիտակների միջոցով: