Բրիտանացին թագավորական պիթոն է նվիրել իր 8 ամսական դստերը (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի բնակիչ Սքոթ Գևինը թագավորական պիթոն է նվիրել իր 8 ամսական դստերը: Տղամարդու պնդմամբ՝ Սպանչ Բոբ անունով օձը վնաս չի տա երեխային: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Գևինի խոսքով՝ թագավորական պիթոնները, որպես կանոն, բռնում են զոհին ատամներով և խեղդում իրենց մարմնով, սակայն նա համոզված է, որ այս օձը չի նեղացնի իր դուստր Էմիլիին, քանի որ այն «շատ համեստ է»: Համենայն դեպս, հայրը թույլ չի տալիս դստերը խաղալ օձի հետ առանց հսկողության:
«Էմիլին այնքան է ընկերացել պիթոնի հետ, որ սա ընդամենը ժամանակի հարց է. շուտով մորմ կնվիրեմ նրան, բայց կոկորդիլոսի համար նա պետք է դեռ մեծանա», - պատմել է նա:
Բրիտանացուն ուրախացրել է այն փաստը, որ իր դուստրը զգուշորեն է վարվում օձի հետ և ցավ չի պատճառում նրան: Ներկայում օձի երկարությունը 47 սմ է, սակայն տղամարդը հավաստիացնում է, որ այն կարող է մեծանալ՝ հասնելով մինչև երկու մետրի: