Թրամփն այսօր կհանդիպի խորհրդականների հետ քննարկելու Իրանի հարցը. AP, Reuters
Մասնավորապես Associated Press-ը և Reuters-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում են, որ Թրամփն այսօր կհանդիպի խորհրդականների հետ՝ ի վերջո որոշում կայացնելու համար:
Որոշումը կհրապարակվի արդեն վաղը՝ հունվարի 12-ին:
2017-ի հունվարի 29-ի հրթիռային փորձարկումից հետո Իրանը հայտնվեց Վաշինգտոնի հատուկ ուշադրության տակ: ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանեց:
Տարեվերջին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին հայտարարեց՝ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի նկատմամբ կձախողվի: